«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ կոչ անելով դիմակ կրել:
«Կրի՛ր դիմակ, որ թիկունքը պինդ լինի: Համավարակի դեմ կանոնները պահպանելով ու չվարակվելով 400000 դրամով թեթևացնում եք պետության հնարավոր բեռը ու անուղղակիորեն 400000 դրամ եք փոխանցում Համահայկական հիմնադրամ:
Հարգելի հայրենակիցներ,
Ուրախալի է, որ ամեն մեկս ուզում է իր ներդրումը ունենա և աջակցի բանակին: Մարդիկ կան, որ գումար են ուղարկում, բայց դիմակ չեն կրում...
Հայեր ջան, Ձեր ցավը տանեմ, մեռա գրելով, բայց էլի պիտի կրկնեմ... Մեկ կորոնավիրուսով հիվանդը միջինում պետության կատարած ծախսը մեծացնում է օրական մոտ 40 հազար դրամով:
Հիմա ո՞րն է լավ կանոնները չպահպանելու արդյունքում, օրինակ՝ տասն օր հիվանդանաք ու պետությունը Ձեր վրա միջինում կատարի 400000 դրամի ծա՞խս, թե՞ դիմակ կրեք ու համարեք, որ 400000 դրամ գումար եք փոխանցել Համահայկական հիմնադրամին:
Առողջապահական համակարգի ու հզորությունների, հնարավոր մահերի մասին էլ չեմ խոսում...
Կրի՛ր դիմակ, նպաստի՛ր պետության թիկունքը ամրապնդելուն և բանակի համար միջոցների գեներացմանը»,- գրել է Մանուկյանը: