ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ բանակցություններին Թուրքիայի մասնակցության գաղափարը, ասել է, որ Ռուսաստանը հիմք է ընդունում այն փաստը, որ մոսկովյան հանդիպման մասնակիցները հաստատել են բանակցային ձևաչափի անփոփոխությունը՝ հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը հայտարարել էր, որ Անկարան «չի առարկում» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին, որը նախատեսում է Ղարաբաղյան խնդրի շուրջ վարել քառակողմ բանակցություններ` Բաքվի, Երևանի, Անկարայի և Մոսկվայի մասնակցությամբ: