Կոտայքի մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունները ևս միացել են համահայկական շարժմանը և շուրջ 16 մլն դրամ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին՝ հայտնում են մարզպետարանից:
«Հանրակրթական հաստատությունների կողմից ըստ անհրաժեշտության հավաքագրվել են նաև առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև փոխանցումներ կատարվել 8000 կարճ համարին:
Հավելենք, որ այս ժամանակահատվածում Արցախից մարզ տեղափոխված և մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններ հաճախող արցախցի աշակերտներին դպրոցների կողմից տրամադրվել են գրենական պիտույքներ և հագուստ:
Հ.Գ.- Կանգ չենք առնում. շարունակում ենք նույն ոգով»,- ասված է հաղորդագրության մեջ։