«Սգում եմ մեր քաջարի նահատակների համար, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին հայրենիքը, սեփական ժողովրդի՝ ապրելու իրավունքը, պաշտպանեցին և մեր ինքնությունը, արժանապատվությունն ու ապագան:
Եվ ես խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, նահատակների, նրանց ընտանիքների, նրանց ծնողների և հատկապես մայրերի առաջ և նրանց կորուստը համարում եմ իմ կորուստը, իմ անձնական կորուստը, իմ ընտանիքի կորուստը»,- հանրությանը ուղղված իր ուղերձում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: