Լեռնային Ղարաբաղի հարցով Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ամրագրվել է բանակցային գործող ձևաչափի անփոփոխելիությունը, բայց դա չի նշանակում, որ Լեռնային Ղարաբաղը բացառվում է բանակցություններից: РБК-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարարը:
Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է նաև միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցին, շեշտել՝ այդ քայլն Արցախի անվտանգության ապահովման կարևոր երաշխիք է:
Հայաստանի գլխավոր դիվանագետը նաև հիշեցրել է Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության մասին: