Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ահազանգում է Ադրբեջանի Լենքորանի շրջանում՝ Իրանի սահմանների մոտ ահաբեկչական խմբերի տեղակայման մասին:
Ըստ Բաբայանի՝ այն կբերի նոր բարդությունների, և չի բացառվում, որ էլ ավելի կթեժացնի իրավիճակը տարածաշրջանում։
«Ուզում ենք ներկայացնել միջազգային հանրությանը բոլոր հնարավոր զարգացումները և տեղեկացնել, թե ահաբեկչությունը Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունների ինչպիսի սպառնալիք է քաղաքակիրթ աշխարհի և, մասնավորապես, մի շարք երկրների համար։ Տվյալ դեպքում թիրախավորվում են նաև Ռուսաստանի Դաշնությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Ըստ մեր տվյալների՝ ահաբեկիչների կազմում կան նաև Չինաստանի ույղուրական մի շարք ծայրահեղականններ, որոնք հետագայում, բնական է, փորձելու են վերադառնալ Սինդիան և Չինաստանի այլ շրջաններ և այնտեղ իրավիճակը ապակայունացնել»,- ասաց նա: