«Հոկտեմբերի 8-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանի նախաձեռնությամբ Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհուրդը ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համատեղ կազմակերպել էին հրատապ դրամահավաք՝ օրհասական պահին հայրենիքին աջակցելու և Արցախի դեմ Թուրքիայի ուղիղ մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից տուժած խաղաղ բնակչությանը մարդասիրական անհետաձգելի օգնություն տրամադրելու նպատակով։
Միջոցառման ընթացքում նվիրաբերվեց 3,239,500 միլիոն դոլար, որից 2,482.273-ն անմիջապես փոխանցվեց «Հայաստան» հիմնադրամին, իսկ մնացյալ գումարը նվիրատուների կողմից կփոխանցվի կարճ ժամանակում»,- ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։