ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը թվիթերյան գրառումով անդրադարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ադրբեջանական գրասենյակի ընտրովի և կողմնակալ գրառումներին և ընդգծել, որ Արցախում տեղի ունեցող ողբերգությունը որևէ կերպ արժանի արձագանք չստացավ ո՛չ ՄԱԿ-ի, ո՛չ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից:
«Որտե՞ղ է ՄԱԿ-ը, որտե՞ղ է ՅՈՒՆԻՍԵՖԸ, երբ Արցախի քաղաքացիական բնակչությունը սպանվում է Ադրբեջանի ագրեսիայի պատճառով: Ոչ մի բառ, ոչ մի այցելություն, ոչ մի օգնություն: Պահանջում եմ հավասար վերաբերմունք մարդկային ողբերգությանը»,- նշել է Բեգլարյանը:
Մեկ այլ գրառմամբ նա ընդգծել է, որ Ադրբեջանը հանցագործություններ է կատարել Արցախի ժողովրդի իրավունքների միջազգային անտեսման պատճառով, այդ թվում՝ ՄԱԿ-ի կողմից: «Մեկուսացված ժողովուրդներն ավելի խոցելի են և ավելի շատ ունեն օգնության կարիք, սակայն իրականությունն այլ է»,- եզրափակել է Արտակ Բեգլարյանը: