Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը, կարևորելով ռազմական դրության պայմաններում քաղաքացիների սոցիալական ապահովության խնդիրների լուծումը, Արցախի Հանրապետության կառավարությունը 2020 թ․ հոկտեմբերի 14-ի N 527-Ն որոշմամբ սահմանել է, որ եթե անձի հաշմանդամության վերափորձաքնության ժամկետը սահմանված էր 2020 թ․ ապրիլի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ը, սակայն բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի աշխատանքների կասեցման և Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսված լայնածավալ ռազմական գործողությունների պատճառով անձը բժշկասոցիալական փորձաքննության չի ենթարկվել, ապա նրա հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ․հունվարի 15-ը։
Նույն որոշման համաձայն՝ այդ անձանց կենսաթոշակները և սոցիալական բնույթ կրող այլ հատուցումները կշարունակեն վճարվել նախկինում ունեցած հաշմանդամության խմբի (հաշմանդամ-երեխա կարգավիճակի) համար սահմանված չափերով։
Կենսաթոշակներն ու այլ հատուցումները կհաշվարկվեն դրանց դադարեցման պահից և կվճարվեն 2020 թ․նոյեմբեր ամսից սկսած։