Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի Շվեդիա-Հայաստան (10:0) հանդիպումից հետո Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ: Որոշվել է, որ Անտոնիո Ֆլորեսը չի շարունակի աշխատանքը Հայաստանի Մ-21 հավաքականում:
Նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա շուտով՝ տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: