Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հաղորդում են՝ ամեն օր օդային և ցամաքային ճանապարհով սփյուռքի տարբեր համայնքներից Հայաստան է հասնում տասնյակ տոննաների հումանիտար օգնություն: Ֆրանսիայից մինչև Կանադա, Մարսելից մինչև Մոսկվա, Նիդեռլանդներից մինչև Ջավախք օդային և ցամաքային ճանապարհով հայրենիք են ուղարկում համայնքային ջանքերով հավաքված բեռները:
Օգնության այս օդանավը Հայաստան է հասել Ռուսաստանի Միներալնիե Վոդի քաղաքի հայ համայնքից: