Միջազգային իրավունքի սկզբունքները փոխկապակցված են․ յուրաքանչյուր սկզբունք մեկնաբանվում ու կիրառվում է մյուս բոլոր սկզբունքների համատեքստում։ Այսինքն՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի մեկնաբանությունը պետք է դիտարկել մյուս ութ սկզբունքների հետ։ Այնինչ Ադրբեջանն ու Թուրքիան միտումնավոր փորձում են առանձնացնել ու համատեքստից դուրս քննարկել իրենց ձեռնտու այս սկզբունքները, ինչը հանրային գիտակցության և միջազգային իրավունքի մանիպուլյացիա է` գրել է Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի տեղեկատվական անվտանգության վարչության պետ Անուշ Դոլուխանյանը Ֆեյսբուքի իր էջում։