Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնը հյուրընկալել է Արցախից Հայաստան եկած փոքրիկներին:
Պարի, նկարչության ու կավագործության սենյակներում երեխաները
հագեցած օր անցկացնելու և դրական լիցքեր ստանալու հնարավորություն են ունեցել:
Նախարարության հոգեբաններն օրեր շարունակ աշխատում են արցախցի երեխաների հետ: Արտթերապիան լավագույն միջոցներից մեկն են համարում՝ փոքրիկների
հուզական ֆոնը կարգավորելու համար:
Արցախցի երեխաների այցերն ԱԻՆ-ի մշակույթի կենտրոն պարբերական բնույթ են կրելու: