Երեկ Թվիթերում հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին:
«Որպես պատգամավոր՝ շարունակում եմ իմ նախաձեռնությունը: Վաղը խորհրդարանին կհանձնեմ մի բանաձև, որն առաջինն եմ ստորագրել, ինձ հետ նաև այլ պատգամավորներ են ստորագրել:
Քվեարկության դրվող բանաձևի համաձայն՝ Ֆրանսիայի Ազգային ժողովը ճանաչելու է Արցախի անկախությունը, և հայերի՝ իրենց հողի վրա ապրելու իրավունքը»: