Թուրքիայի աջակցությամբ սիրիացի գրոհայիններ են միանում հայ-ադրբեջանական հակամարտությանը. ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal պարբերականի հոդվածի վերնագիրն է:
«Հարյուրավոր զինյալներ էլ պատրաստ սպասում են իրենց հերթին», պնդում է հոդվածագիրը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Լրատվամիջոցի տեղեկության համաձայն՝ զինյալներն ամսական մինչև 2000 դոլար գումար են ստանում, բայց նրանց շրջանում կորուստներն ավելի են մեծանում:
Պարբերականը նաև մեջբերում է սիրիացի զինյալներից մեկի խոսքը, ըստ որի՝ ավելի քան 200 սիրիացի արդեն խնդրել է իրենց վերադարձնել հայրենիք: