• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Վրաստանին ԵՄ ֆինանսական օգնությունը կարող է կասեցվել նաև 2026 թվականին. «Հարևաններ» Վրաստանին ԵՄ ֆինանսական օգնությունը... 19:39
Նոր սոցիալական բարեփոխումներ․ ինչ ազդեցություն կունենան դրանք քաղաքացիների վրա Նոր սոցիալական բարեփոխումներ․ ինչ... 19:35
Օրը՝ 60 վայրկյանում | 17.12.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 17.12.2025 19:59
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 15:1314 Հոկ, 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդես եկավ ուղերձով: Ներկայացնում ենք վարչապետի ուղերձի ամբողջական տարբերակը:

«Սիրելի ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սփյուռքի հպարտ հայություն.

Արդեն 18 օր շարունակվում է Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմը Արցախի դեմ: Մինչ ռազմաճակատում ստեղծված իրադրությանն անդրադառնալը հարկ եմ համարում ընդգծել, որ այսօր մեզ համար չափազանց կարևոր է հասկանալ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, բայց սրա համար էլ նախ պետք է հասկանալ այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները:

Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ:

Այդ պահանջի էությունը հետևյալն էր. անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց և արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ՝ պետք է լինի Ադրբեջանի կազմում: Ընդ որում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը որևէ պատճառահետևանքային կապի մեջ չպիտի լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ: Այսինքն՝ տարածքներ պիտի հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց՝ հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը:

Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն կամ ավելի ճիշտ՝ բանակցային հանգրվան, ըստ էության, հրաժարվեց նման ձևով հարցի քննարկումից, որովհետև՝ դա անընդունելի էր:

Այս պայմաններում, երբ մենք փորձում էինք հստակ արձանագրել, որ առանց Արցախի կարգավիճակի որոշակիության հարցի կարգավորումը հնարավոր չէ, Ադրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որևէ լուրջ քննարկում՝ ըստ էության, ասելով, որ միակ կարգավիճակը, որ կարող է ունենալ Արցախը, ինքնավար որևէ բան է Ադրբեջանի կազմում, և, ըստ էության, դրվում էր կառուցակարգերի հիմք, որով Ղարաբաղը պիտի ընդհանրապես հայաթափվեր:

Միևնույն ժամանակ Ադրբեջանը զարգացնում էր ռազմական հռետորաբանությունը և հայատյաց քարոզը:

Վերջին երկուսուկես տարվա ընթացքում մենք բարեփոխումներ և վերազինումներ իրականացրինք մեր բանակում՝ փորձելով իրական պայմաններ ստեղծել «Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում» կանխադրույթի համար:

2020 թվականի հուլիսին տեղի ունեցած Տավուշյան հաղթական մարտերն ապացուցեցին շատերի համար անսպասելին. ադրբեջանական բանակը ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը: Այս արձանագրումը ցնցող նշանակություն ունեցավ ոչ միայն Ադրբեջանի, այլև բազմաթիվ այլ երկրների և առաջին հերթին Թուրքիայի համար:

Հուլիսյան մարտերից անմիջապես հետո սկսվեցին թուրք-ադրբեջանական աննախադեպ ծավալի զորավարժություններ, մեծաթիվ թուրքական զորախումբ և ռազմական տեխնիկա տեղափոխվեց Ադրբեջան: Զորավարժությունների ընթացքում նրանք կրկին համոզվեցին, որ Ադրբեջանի բանակն ի վիճակի չէ մոտ ապագայում կոնկրետ խնդիրներ լուծել, և Թուրքիան որոշեց, որ այլևս ինքը պետք է զբաղվի Ղարաբաղի հարցի լուծմամբ:

Տեղի ունեցավ աննախադեպ մի բան, Թուրքիան բացահայտ և հրապարակայնորեն սկսեց սպառնալ Հայաստանին, զուգահեռ մեծ թվով ահաբեկիչների և վարձկանների Սիրիայից տեղափոխելով Ղարաբաղյան հակամարտության գոտի՝ հասկանալով, որ միայն Ադրբեջանի բանակի ուժերը բավարար չեն լինելու իրենց խնդիրը լուծելու համար:

Այս իրավիճակում մենք փորձեցինք գործի դնել ռազմավարական զսպման մեխանիզմներ՝ այն պարզ հաշվարկով, որ եթե Թուրքիան Հարավային Կովկասում հասնի իր նպատակներին, դա անխուսափելիորեն հանգեցնելու է իրադարձությունների շղթայական ռեակցիայի, և հետևաբար՝ տարածաշրջանային և արտատարածաշրջանային այն երկրները, որոնք անխուսափելիորեն դառնալու են այդ ապակայունացման օբյեկտ, պետք է ռազմավարական զսպման գործողություններ ձեռնարկեն:

Այս փուլում, սակայն, արձանագրվեց մի տարօրինակ հանգամանք: Ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող մի շարք երկրներ պատշաճ չգնահատեցին վտանգը՝ հարցը շարունակելով դիտել Ղարաբաղի հակամարտության համատեքստում և ըստ էության համարելով, որ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևն է, որ կարող է փրկել իրադրությունը:

Սա, իհարկե, անընդունելի լինելով մեզ համար՝ շատ նման է 1938 թվականի Մյունխենյան համաձայնությանը, երբ, իբր հանուն խաղաղության, եվրոպական մի շարք տերություններ Գերմանիային զիջեցին Չեխոսլովակիան: Իսկ թե ինչ եղավ հետո՝ գիտեք բոլորդ: Եվ հիմա հարցը հետևյալն է՝ արդյոք աշխարհը թո՞ւյլ է տալու մի նոր Հիտլերի ձևավորումը՝ այս անգամ Փոքր Ասիայում:

Պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով: Մենք գիտեինք և սպասում էինք, հարցն այն էր, թե կոնկրետ որ ժամին և որտեղից կհարձակվի թշնամին:

Արցախի Պաշտպանության բանակը իսկապես առաջին վայրկյաններից հերոսական կռիվ է տալիս: Թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական վարձկանների դաշինքը ձեռնարկեց ամենաուժգին հարձակումը Արցախի վրա՝ տանկեր, զրահամեքենաներ, հրթիռներ, հրետանի, ռազմական օդանավեր, ուղղաթիռներ, անօդաչու բազմապիսի թռչող սարքեր, ահռելի մեծ թվով մարդուժ՝ ներառյալ մի քանի հազար հատուկջոկատայիններ Թուրքիայից և, ըստ որոշ տեղեկությունների, Պակիստանից, ինչպես նաև վարձկաններ և ահաբեկիչներ Սիրիայից:

Հակառակորդն առաջին շաբաթվա ընթացքում չունեցավ ոչ մի ռազմավարական և տարածքային հաջողություն, ու սա այն պայմաններում, երբ չուներ մատակարարման և մարդուժի ոչ մի սահմանափակում, իսկ Արցախը և Հայաստանը գործում էին ըստ էության շրջափակման պայմաններում: Այս ընթացքում հակառակորդը հսկայական քանակի զինտեխնիկա կորցրեց, մեծ թվով զոհեր տվեց, բայց այդ զոհերի մի մասը վարձկան ահաբեկիչներ էին, ինչը ամենևին ծանր չէին տանում Ադրբեջանում:

Մինչդեռ մեր ամեն կաթիլ արյունը մրմուռով է պատում մեզ բոլորիս, էլ չեմ ասում այն ահռելի թվով զոհերը, որ արդեն իսկ ունենք այս պահին: Հետագա կորուստները կանխելուն էր ուղղված նախորդ ուրբաթ Մոսկվայում ընդունված հայտարարությունը և այդ պրոցեսին մեր մասնակցությունը, որը նախատեսում էր հումանիտար հրադադար, դիակների, գերիների և պահվող անձանց ամբողջական փոխանակում, վերադարձ բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ հարցը շուտափույթ ձևով կարգավորելու տրամաբանությամբ:

Ադրբեջանը, սակայն, ըստ էության, ոչ մի վայրկյան հավատարիմ չմնաց հրադադարի պայմանավորվածությանը և մինչև այժմ էլ շարունակում է հարձակումները՝ միևնույն ժամանակ խոչընդոտելով հրադադարի պահպանման մոնիթորինգի մեխանիզմի ձևավորմանը:

Սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ի սկզբանե իր հայտարարած քաղաքական գծին և Լեռնային Ղարաբաղի ամբողջական օկուպացիայի խնդիր է դրել իր առաջ:

Այս պահի դրությամբ, սակայն, կարող ենք արձանագրել մի բան. թուրք-ադրբեջանաահաբեկչական նախնական պլանը՝ բլիցկրիգով գրավել Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները, ձախողվել է մեր բանակի՝ հերոսական գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, կամավորների, աշխարհազորայինների, մեր պետական կառավարման համակարգի՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության ղեկավարների, կառավարությունների, Ազգային ժողովների, տեղական ինքնակառավարման և պետական մարմինների համատեղ աշխատանքի շնորհիվ և ջանքերով:

Այս ընթացքում, սակայն, մենք ունեցել ենք բազմաթիվ կորուստներ. այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է, և ես սգում եմ մեր քաջարի նահատակների համար, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին հայրենիքը, սեփական ժողովրդի՝ ապրելու իրավունքը, պաշտպանեցին մեր ինքնությունը, արժանապատվությունն ու ապագան: Եվ ես խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, նահատակների, նրանց ընտանիքների, նրանց ծնողների և հատկապես մայրերի առաջ և նրանց կորուստը համարում եմ իմ կորուստը, իմ անձնական կորուստը, իմ ընտանիքի կորուստը:

Սիրելի ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սփյուռքի հպարտ հայություն,

Պատերազմի 18 օրվա ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային և հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել: Վերջին օրերին հակառակորդը փոխել է իր մարտավարությունը՝ դիվերսիոն խմբերով փորձելով խառնաշփոթ սկսել թիկունքում: Այսուհանդերձ, Արցախի Պաշտպանության բանակը, ծանր մարտերով, մարդուժի և տեխնիկայի կորուստներ կրելով, վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը՝ հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ մարդուժի և զինված տեխնիկայի:

Բայց բոլորս պետք է իմանանք, որ ստեղծվել է բավական ծանր իրադրություն: Այս արձանագրումը, սակայն, չեմ անում հուսահատության կամ անելանելիության բերումով: Այս տեղեկությունները փոխանցում եմ, որովհետև պարտավորություն ունեմ ճշմարտության լեզվով խոսելու մեր ժողովրդի հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի, որ սեփական ժողովրդից թաքցնում է հազարավոր զոհերը և մեր հաշվարկներով՝ ավելի քան 1 միլիարդ դոլարի զինտեխնիկայի կորուստը:

Բայց այսօրվա իմ ուղերձի հիմնական նպատակը մեր անելիքի ու ռազմավարության մասին խոսելն է, և այդ անելիքի շուրջ մեր համազգային համախմբումը քաջալերելը:

Եվ ուրեմն անհրաժեշտ է արձանագրել, որ թուրք-ադրբեջանաահաբեկչական դաշինքը հենց այնպես չի դադարեցնելու իր հարձակումը Արցախի ու Հայաստանի նկատմամբ:

Այս օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, ջանքեր են գործադրել և գործադրում հրադադարի հաստատման հասնելու ուղղությամբ: Ընդունվել է երեք երկրների նախագահների, արտաքին գործերի նախարարների հայտարարություն, հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարությունը:

Ես ուզում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին շնորհակալություն հայտնել իրենց գործադրած ջանքերի համար:

Շնորհակալ եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմին այս ընթացքում գործադրած և հետագա բոլոր ջանքերի համար:

Շնորհակալ եմ Ֆրանսիային և նախագահ Էմանուել Մակրոնին՝ պատերազմի սանձազերծման հենց առաջին օրերից իրերն իրենց անունով կոչելու վճռականության և հետագա ջանքեր գործադրելու պատրաստակամության համար:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որի հետ այս ընթացքում ինտենսիվ կապ ենք պահպանել: Այս օրերին Ռուսաստանը կարողացավ բարձր մակարդակով կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և Հայաստանի ռազմավարական դաշնակցի իր դերը, և համոզված եմ՝ այս դերակատարումը կիրականացվի միանշանակ և աներկբա՝ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության լավագույն ավանդույթների համաձայն:

Եվ մենք, հավատարիմ լինելով Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման տրամաբանությանը, ցանկանում եմ ընդգծել՝ վերին աստիճանի կառուցողական ենք լինելու ներդրվող դիվանագիտական ջանքերը արդյունավետ դարձնելու համար:

Այս ջանքերը, սակայն, մինչև օրս բավարար չեն եղել թուրք-ադրբեջանաահաբեկչական խմբավորմանը սանձելու համար, որովհետև խնդիրը, որ այդ խմբավորումն իր առաջ դրել է, ոչ միայն Ղարաբաղի հարցի լուծումն է, այլև ավանդական թուրքական ցեղասպան քաղաքականությունը մեր ժողովրդի նկատմամբ շարունակելը:

Բայց այս վճռական պահին մենք չենք ընկրկի, որովհետև սա ճակատագրական պատերազմ է մեր ժողովրդի համար:

Հայ ժողովուրդը այս իրավիճակում մեկ անելիք ունի՝ համախմբել, կենտրոնացնել իր ողջ ներուժը, վճռական հարվածով կանգնեցնել հակառակորդին և հասնել անշրջելի հաղթանակի, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման:

Մեր հզոր նախնիների՝ Արտաշես Արքայի, Տիգրան Մեծի, Աշոտ Երկաթի, Արամ Մանուկյանի, Հովհաննես Բաղրամյանի, Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի, մեր մյուս նահատակների և հերոսների հոգիները, ոգին և ուժը մեզ հետ են այսօր:

Այսօր հայությունը համախմբված է, քան երբևէ. հարյուր հազարավոր հայեր այս օրերին ֆինանսական, տնտեսական, լրատվական, քաղաքական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին և Արցախին:

Սփյուռքի հարյուրավոր համայնքներում այս օրերին մեր հայրենակիցները համերաշխության, բողոքի ու աջակցության բազմահազարանոց խաղաղ հավաքներ են անում՝ օրակարգում ունենալով երկու կոնկրետ հարց՝ Արցախի անկախության միջազգային ճանաչում, թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայի դատապարտում:

Սա մեր համազգային համախմբման կուլմինացիան է, և այս կուլմինացիան պետք է պսակվի մեր կոնկրետ ազգային նպատակների իրագործմամբ:

Հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, հայ ժողովրդին հնարավոր չէ վախեցնել, հայ ժողովրդին հնարավոր չէ հաղթել: Մենք կանգնելու ենք մինչև վերջ, մենք պայքարելու ենք մինչև վերջ, և այդ վերջի անունն է Ազատ և Երջանիկ Արցախ, Ազատ և Երջանիկ Հայաստան:

Այսօր՝ հիմա, այս վճռական պահին, մեզնից յուրաքանչյուրը, մեզնից յուրաքանչյուրը՝ ամեն ոք, պետք է կենտրոնանա այս խնդրի իրագործման վրա: Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը, Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը. ահա թե ինչը պիտի լինի մեր ջանքերի կիզակետը Սփյուռքում թե Հայաստանում: Մենք մեր սուգը պետք է վեր ածենք ցասման, մեր մտավախությունները՝ վճռականության, մեր կասկածները՝ գործողության:

Մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք, մենք պիտի կերտենք մեր պատմությունը, ու մենք կերտում ենք մեր պատմությունը, մեր նոր էպոսը, մեր նոր հերոսամարտը, մեր նոր Սարդարապատը:

Եվ ուրեմն՝

Կեցցե Ազատությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե Արցախի Հանրապետությունը,

Կեցցե Հայոց բանակը,

Կեցցե Հայոց կամավորը,

Կեցցե Հայոց սփյուռքը,

Կեցցե Հայ ժողովուրդը:

Եվ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում, Ազատ և Երջանիկ Արցախում:

Փառք հերոսներին»,- իր ուղերձում հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

Դիտումների քանակ474
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արտաքին վտանգի չեզոքացման ուղին դրացիների հետ խաղաղ հարաբերություններ ունենալն է. փորձագետ 01:0018 Դեկ, 2025
  • ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ ռազմական բախման․ Բելոուսով 00:3818 Դեկ, 2025
  • ՖԻԴԵ-ն 17-ամյա հայ շախմատիստին միջազգային վարպետի կոչում է շնորհել 00:1618 Դեկ, 2025
  • Միասնական քննությունների առաջին փուլը կանցկացվի հունվարի 15-ից փետրվարի 15-ը 00:0418 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 18-ի եղանակային կանխատեսումները 23:4317 Դեկ, 2025
  • Այսօրվա նիստը նույնպես տևեց ավելի քան 5 ժամ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 23:2117 Դեկ, 2025
  • Առաջարկում եմ կրկին կարդալ «Անլռելի զանգակատունը». գուցե պարզվի՝ Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել. Հակոբյան 23:1417 Դեկ, 2025
  • Առաջարկվում է համայնքապետների աշխատավարձը սահմանել ԱԺ պատգամավորի աշխատավարձի մինչև 140 տոկոսի չափով 23:0017 Դեկ, 2025
  • Այրվել են BMW-ի շարժիչի հատածն, առջևի անվադողերը և սրահը. ՆԳՆ 22:4217 Դեկ, 2025
  • Անվտանգ ճամփորդելու գրավիչ ուղղություն․ Հայաստանը՝ զբոսաշրջիկների աչքերով 22:3917 Դեկ, 2025
  • ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով 22:2717 Դեկ, 2025
  • Բուլղարիայի հայոց թեմի թեմական խորհուրդը միացել է 10 եպիսկոպոսների ուղերձին 22:1117 Դեկ, 2025
  • Հարցազրույց Արման Բաբաջանյանի հետ 22:0517 Դեկ, 2025
  • «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն». Երևանում կայացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի համատեղ համաժողովը 22:0217 Դեկ, 2025
  • Երևանում 300 անտուն շների համար կացարան կկառուցվի 21:4517 Դեկ, 2025
  • Կադաստրային գործարքները՝ էլեկտրոնային ստորագրությամբ 21:4217 Դեկ, 2025
  • Կբարձրացվի ավիացիոն անվտանգության մակարդակը․ Հայաստանը և Գերմանիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել 21:2917 Դեկ, 2025
  • Վարչապետի անձնական ներկայացուցիչը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ֆրանսիայի թեմի Թեմական խորհրդի և պատվիրակների ժողովի նախագահների հետ է հանդիպել 21:1417 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Ուժով հաղթելու համար Ադրբեջանը տասնամյակներով 2 ուղղությամբ է աշխատել. փորձագետ 21:0017 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5817 Դեկ, 2025
  • ԵՄ արևելյան երկրները կամրապնդեն իրենց պաշտպանությունը Ռուսաստանից պաշտպանվելու համար 20:4817 Դեկ, 2025
  • Զինամթերքի արտադրության ոլորտում Ղազախստանն անցում է կատարում ՆԱՏՕ-ի չափանիշներին 20:4117 Դեկ, 2025
  • Քննարկվել է հարկային վարչարարության արդյունքում քրեական վարույթների նախաձեռնման պրակտիկան 20:3617 Դեկ, 2025
  • Երևանում ավտոմեքենա է այրվել 20:3017 Դեկ, 2025
  • Վրաստանը լուծարում է Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն 20:2717 Դեկ, 2025
  • «Վեոլիա ջուր» ընկերությունը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 705 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:2217 Դեկ, 2025
  • Մայր բուհում շարունակվում է լաբորատորիաների արդիականացումը 20:1817 Դեկ, 2025
  • Իրանը չի հրաժարվի խաղաղ նպատակներով միջուկային էներգիան զարգացնելու իր օրինական իրավունքից. Արաղչի 20:1017 Դեկ, 2025
  • Երկրաշարժից 37 տարի անց Փոքր Մանթաշում նոր դպրոց է կառուցվում 20:0417 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.12.2025 19:5917 Դեկ, 2025
  • Սյունիքում դպրոց չի փակվում, բացվում են գերժամանակակից դպրոցներ. մարզպետի և պատգամավորի արձագանքը 19:5317 Դեկ, 2025
  • ԱԺ-ն որոշեց ևս 2 տարով երկարաձգել կանխիկ եղանակով 300 հզր դրամը չգերազանցող կրիպտոգործարքները 19:4817 Դեկ, 2025
  • Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է 19:4317 Դեկ, 2025
  • Հայ պատանին՝ համակարգչային գիտությունների միջազգային մրցույթի հաղթող 19:4017 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 17. 2025 19:3417 Դեկ, 2025
  • Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով 19:2217 Դեկ, 2025
  • Քննարկվել են «Սևան ստարտափ սամմիթ 2026»-ի կազմակերպական աշխատանքներին վերաբերող հարցեր 19:2017 Դեկ, 2025
  • Կիպրոսի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն 19:1217 Դեկ, 2025
  • «Միասնություն` կյանքի համար». արյունատվության այս տարվա արշավն ամփոփվեց «Յոլյան» արյունաբանության կենտրոնում 19:0317 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Հասել է ժամանակը՝ կանգնեցնենք Մայր Աթոռի օր ավուր ահագնացող գահավիժումը. Հայտարարություն 19:0017 Դեկ, 2025
  • Եվրոպայի վրա հնարավոր հարձակման մասին պնդումները սուտ են. Պուտին 18:5417 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 18-ին միացեք մեզ Մայր Աթոռում՝ Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով. 10 եպիսկոպոսների հայտարարությունը 18:4517 Դեկ, 2025
  • Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում՝ համայնքներում 18:3417 Դեկ, 2025
  • Սուրեն Պապիկյանի հրամանով տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը հանձնվել է մարտական դրոշ 18:2517 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ. Bloomberg 18:1717 Դեկ, 2025
  • Աստղաձոր գյուղի կամրջի մոտակայքում հրդեհ է բռնկվել 18:0717 Դեկ, 2025
  • Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 142 դեպք 18:0017 Դեկ, 2025
  • Ազատության պողոտա – Բաբայան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 17:5817 Դեկ, 2025
  • Աստղիկ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ 17:5017 Դեկ, 2025
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 17:4117 Դեկ, 2025
  • ՊՆ-ն հրավիրում է երաժիշտ և պարող զորակոչիկներին մասնագիտական լսումների 17:3317 Դեկ, 2025
  • Մարտունիում գործող գազալցակայանը տուգանվել է թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար. ՄՍՇՊՀ 17:2217 Դեկ, 2025
  • Պապոյանը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները 17:1117 Դեկ, 2025
  • Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը 17:0217 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Հայաստանի բեռնափոխադրումների մեծ մասը սպասարկող ճանապարհը կբեռնաթափվի | 17.12.2025 17:0017 Դեկ, 2025
  • ՊԵԿ-ը ներկայացրել է նոյեմբերին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները 16:5817 Դեկ, 2025
  • «...և մի անլուրջ համերգ». հրավիրում է «Հովեր» կամերային երգչախումբը 16:4617 Դեկ, 2025
  • Գազայի ապագայի վերաբերյալ ցանկացած համաձայնագիր պետք է հիմնված լինի պաղեստինյան ժողովրդի կամքի վրա. Չինաստանի ԱԳՆ 16:3717 Դեկ, 2025
  • Հայտնաբերվել է Երևանում հանդիպակաց երթևեկող մեքենայի վարորդը. կազմվել է արձանագրությունում 16:2717 Դեկ, 2025
  • Հունգարիան արգելափակել է ԵՄ-ի ընդլայնման մասին տարեկան հայտարարությունը 16:1917 Դեկ, 2025
  • Հունվարի 1-ից Հայաստանում կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը 16:1017 Դեկ, 2025
  • Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում նկատելի է զգալի առաջընթաց. դեսպան Հակոբյան 16:0317 Դեկ, 2025
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան 16:0217 Դեկ, 2025
  • Վերին Լարս տանող նոր ճանապարհը կշրջանցի եղանակային պայմանները. թունելի կառուցումը կավարտվի 2028-ին 15:5717 Դեկ, 2025
  • Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը. Իրանում ՀՀ դեսպանը՝ TRIPP նախագծի մասին 15:5117 Դեկ, 2025
  • Ես ունեմ երկու ճանապարհ. Հայկ Սարգսյանը՝ ՔՊ կուսակցության վարչության որոշման մասին 15:4217 Դեկ, 2025
  • ՀՀ-ն բարձր է գնահատում Իրանի աջակցությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ. դեսպան Հակոբյան 15:4017 Դեկ, 2025
  • Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը 15:2817 Դեկ, 2025
  • Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը Վաշինգտոնի համաձայնագրի հարցում. Իրանում ՀՀ դեսպան 15:2217 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | 3-ամյա Տիգրանի մահը վրա է հասել պարանոցի օրգանների՝ բութ առարկաներով սեղմման հետևանքով. ՔԿ 15:0017 Դեկ, 2025
  • Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը էապես չի փոխվի 14:5917 Դեկ, 2025
  • Պեսկովը՝ բանակցային գործընթացի մասին 14:4617 Դեկ, 2025
  • Սուպերմարկետների անունից կեղծ գովազդ է տարածվում. մասնագետները հորդորում են չգայթակղվել 14:3817 Դեկ, 2025
  • Մեզ համար կարևոր են ադրբեջանական և հայկական կողմերի շահերը. Կոբախիձե 14:3017 Դեկ, 2025
  • ՀԾԿՀ-ն համաձայնություն տվեց «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին 14:2317 Դեկ, 2025
  • Նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիր գործընկերներին 14:2217 Դեկ, 2025
  • ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կրիպտոակտիվների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը 14:1717 Դեկ, 2025
  • Հայտնի են 2025 թ․ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները․ 37 ուսանող կստանա կրթաթոշակ 14:1117 Դեկ, 2025
  • Ամերիկյան նավերը շրջափակել են Վենեսուելա շարժվող նավթային լցանավերը 14:0117 Դեկ, 2025
  • Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» նախագիծը 14:0017 Դեկ, 2025
  • Առաջարկվում է ստեղծել ահազանգերի համար մեկ միասնական կառավարման կենտրոն 13:5217 Դեկ, 2025
  • Վրաստանը կարող է առանց ԵՄ-ի օգնության մնալ նաև 2026 թվականին. ԶԼՄ-ներ 13:4317 Դեկ, 2025
  • Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հյուրընկալել է Պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներին 13:3417 Դեկ, 2025
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 13:3017 Դեկ, 2025
  • ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին. հայտարարություն 13:2317 Դեկ, 2025
  • Քննարկվել են Հայաստան–Շվեդիա խորհրդարանական համագործակցության զարգացման հարցերը 13:1217 Դեկ, 2025
  • Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են. Նարեկ Ղահրամանյան 13:0317 Դեկ, 2025
  • Լուրեր 13։00 | Կխթանվի ԵՄ չափանիշներին ՀՀ-ի մոտարկմանն ուղղված աջակցությունը. մանրամասներ 13:0017 Դեկ, 2025
  • Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:5417 Դեկ, 2025
  • Նարեկ Ղահրամանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:5117 Դեկ, 2025
  • Առաջարկվում է ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխային տրվող աջակցությունը դարձնել պետական նպաստ 12:5017 Դեկ, 2025
  • 30-ամյա երիտասարդը գողացել է 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի վնաս. գողությունը բացահայտվել է 12:4117 Դեկ, 2025
  • Գեղարքունիքի քրեական ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդին 12:3017 Դեկ, 2025
  • Արսեն Թորոսյանն անդրադարձել է 65 տարեկանից բարձր քաղաքացիների առողջության ապահովագրության թեմային 12:1917 Դեկ, 2025
  • ԿԳՄՍՆ աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը 6 բարձրակարգ երաժշտական գործիք է ձեռք բերել 12:0817 Դեկ, 2025
  • Թրամփը մի քանի երկրի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի ամբողջական արգելք է սահմանել. Euronews 11:5817 Դեկ, 2025
  • Բիշքեկում ներկայացվել է Ղրղզստանում Հայաստանի ռազմական կցորդը, քննարկվել է պաշտպանական համագործակցությունը 11:4917 Դեկ, 2025
  • Վերնաշեն բնակավայրում «խելացի» անասնաշենքը կառուցված է 11:2817 Դեկ, 2025
  • Տեսական գիտելիքներից՝ գործնական կիրառություն․ մշակվել են անձնական տվյալների պաշտպանության նոր ուղեցույցներ 10:5517 Դեկ, 2025
  • Թափոնին նոր կյանք տալը ստեղծարար մտածողության և բնապահպանական պատասխանատվության համադրություն է. ՇՄՆ 10:4017 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015