«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Ֆեյսբուքում գրել է, որ Ադրբեջանում շարունակում են համավարակի պատրվակով փակել որոշ բնակավայրերի ելումուտը։
«Նոր որոշում է հրապարակվել Լենքորանի և Գուբայի շրջանների որոշ գյուղերի և Գուբա քաղաքի ելքերն ու մուտքերը փակելու վերաբերյալ։ Հիշեցնեմ, որ Լենքորանը Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններից է։ Վստահ եմ՝ այս ամենի իրական պատճառը պատերազմն է, որը բազմաթիվ խնդիրներ է բերելու Ալիևի համար»,- նշել է Հայրապետյանը։