«Ջոն և Հասմիկ Մկրտչյաններ» հիմնադրամի նախագահ Լիզա Գրիգորյանը սեպտեմբերի 27-ից Հայաստանում է: Ականատես լինելով հայ ժողովրդի այս յուրահատուկ համախմբվածությանը՝ Լիզան առաջին իսկ օրը միացավ համահայկական շարժմանը՝ «Հայաստան» հիմնադրամին նվիրաբերելով 2 մլն ԱՄՆ դոլար:
Շնորհակալ ենք Հիմնադրամի լավ ընկեր Լիզային, որը նաև հայ ոգու իրական մարմնացում է՝ հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: