Հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը, տեղեկացնում է ԱՀ ՊԲ-ն: Մասնավորապես, Մարտակերտ քաղաքին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի՝ այդ ուղղությամբ այսօր թշնամին կիրառել է նաև ռազմական ավիացիա:
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին լռեցնելու համար դիմում են համապատասխան գործողությունների: