Ֆեյսբուքում գործող Armenia TL անունով էջը, որը տնօրինվում է ադրբեջանցի հաքերների կողմից, հերթական կեղծիքն է հրապարակել՝ հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։ Էջը տարածել է բժիշկ Էդգար Ադիլխանյանի հրապարակման screenshot-ը, որում նշված է՝ հայկական կողմն ունի շատ կորուստներ, սակայն կառավարությունը թաքցնում է դրանք։
Իրականում Էդգար Ադիլխանյանը այսպիսի գրառում չի արել, նրա էջը կոտրված է ադրբեջանցի հաքերների կողմից, այս մասին Տեղեկատվության ստուգման կենտրոնի հետ զրույցում նշել է ինքը՝ Է. Ադիլխանյանը։
Նշենք նաև, որ տարածվող screenshot-ում գրառումն արվել է 29 օր առաջ, երբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը դեռ չեր մեկնարկել։