ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 478 դեպք:
Վայոց ձորի մարզպետարանից հայտնում են, որ փաստացի բուժում է ստանում 115 քաղաքացի: Առողջացած անձանց թիվը՝ 349:
Մարտի 16-ից հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 2450 նմուշառում, վերահսկվել է՝ 2159 մեկուսացված անձ։
Մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 14:
Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված, խնդրում ենք, պահպանել անվտանգության կանոնները՝
- կրել դիմակ.
- հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը.
- ախտահանել հաճախակի հպման մակերեսները.
- պահպանել սոցիալական հեռավորություն: