Արցախի մայրաքաղաքը շարունակում է լինել հակառակորդի թիրախում: «Լուրերի» նկարահանող խումբը Ստեփանակետի բակերից մի քանիսում այսօր հանդիպել է բնակիչների, որոնք նախորդ գիշերների հռթիռակոծությունից հետո այսօր վերադարձել էին տուն:
Բնակարանների մեծ մասն ավերված է եղել, արցախցիները Մուշեղ Իսախանյանին պատմել են, որ ապաստարաններում են դեռ սեպտեմբերի 27-ից, ու թեև պատերազմն արդեն տևում է 17 օր, սակայն իրենք չեն պատրաստվում լքել քաղաքը:
Յուրի Ավագյան (Ստեփանակերտի բնակիչ) - Եթե 1990-ականների պատերազմին կիրառվող ամենամասշտաբային զենքը «Գրադն» էր, այս պատերազմում օգտագործվում են արգելված զենքեր, կասետային ռումբեր, «Սմերչ», չգիտեմ, ես մասնագետ չեմ, խաղաղ բնակիչ եմ:
Ինձ հասած լուրերից իմացել եմ, որ իմ աշակերտներից 12-ին կորցրել եմ, շատ ցավալի է: Դուք ինքներդ եք տեսնում՝ տներն ավերված են, իմ բնակարանն այս շենքում է, այս շարքում 100 բնակարան կա, մի մեծ գյուղի նման, եթե յուրաքանչյուրում 4 անձով հաշվենք, ապա 400 հոգի: