Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը այցելել է զինվորական հոսպիտալ, հանդիպել այնտեղ գտնվող վիրավոր զինվորների հետ։
Աղոթք է բարձրացրել նրանց շուտափույթ առողջության համար և բժիշկներին մաղթել ուժ ու կորով, որպեսզի առավել զորացած դարմանեն զինվորների վերքերը։