«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ երեկ հեռավար անցկացվել է ԵԽԽՎ ղեկավար կոմիտեի ընդլայնված կազմով նիստը: Ելույթներ են ունեցել հայկական պատվիրակության վեց անդամներ, նաև՝ ԵԽԽՎ այլ պատվիրակներ:
«Ելույթների իմաստն էր՝ պետք է հրատապ դադարեցնել կրակը և անպայման անցնել խաղաղ բանակցությունների: Մեր պատվիրակության ելույթները շատ տեղին էին: Մենք արձանագրեցինք, որ դրանք ոչ միայն ռազմական գործողություններ են, որոնք ղեկավարվում են նաև Թուրքիայի կողմից, երկրի, որը Ադրբեջանին մատակարարում է կործանիչ զենքեր: Շեշտեցինք մի քանի առանձնահատկություններ: Առաջին՝ որ խաղաղ բնակչության նկատմամբ խայտառակ հարձակում էր»,- ասաց Մելքումյանը: Նրա խոսքով՝ շեշտվել է, որ վերջին 30 տարում առաջին անգամն է Թուրքիան նման բաց մասնակցություն ունենում հակամարտությանը: Պատվիրակության անդամները անդրադարձել են միջազգային տեռորիզմի դրևորումներին: Ըստ Մելքումյանի՝ միջազգային տեռորիզմը հասցե չունի և որտեղ էլ լինի՝ պետք է դրա դեմ պայքարել:
Մելքումյանն իր ելույթում նշել է նաև, որ Արցախում ապրող հայ ժողովրդի անվտանգության երաշխիքներից մեկը անկախության ճանաչումն է: