Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ԱՄՆ-ում անցկացված բողոքի ցույցից՝ ընդդեմ Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի:
Տեսանյութին կից ֆուտբոլիստը օգտագործել է #WeWantPeace #ArtsakhStrong հեշթեգերը:
Հիշեցնենք՝ Լոս Անջելեսում նախօրեին անցկացվել էր «Քայլերթ՝ հանուն հաղթանակի» (#MarchForVictory):
Ավելի վաղ Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում միջազգային հանրությանը կոչ էր արել անել հնարավորը՝ հայերի դեմ ռազմական գործողությունները կանգնեցնելու համար: