Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը պատասխանել է լրագրողների հարցերին Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք Էստոնիայի դեմ արտագնա խաղից առաջ:
«Ինձ համար հավաքականի մարզաշապիկը կրելը մեծ ուրախություն է: Մեծ պատիվ է պաշտպանել ազգային հավաքականի գույները: Երբ առաջին անգամ եկա հավաքական, զգացի ջերմություն: Ֆեդերացիայի ղեկավարության ու երկրպագուների ընդունելությունը շատ հաճելի էր: Երկրորդ հավաքին միացավ նաև Մխիթարյանը: Զգացողությունները ուրիշ են, երբ դու աշխատում ես, խաղում ես նման վարպետի հետ: Էմոցիաներս միայն դրական են: Ես ու տղաները ներդնում ենք մեր բոլոր ուժերը: Կարծում եմ, որ հավաքականում հակառակը չի կարող լինել:
Իմ ամենասիրելի դիրքն այն է, որից ես սկսում եմ խաղը առաջին րոպեներից, նշանակություն չունի՝ կիսապաշտպանության աջից, թե ձախից: Բայց կխաղամ այնտեղ, որտեղ կասի մարզիչը, չգիտեմ, թե որակապես ինչպես կստացվի, բայց առավելագույնը կանեմ: Նորից կկրկնեմ, որ խնդիր չէ, կխաղամ այնտեղ, որտեղ մարզիչը ճիշտ կգտնի»,- եզրափակել է Բայրամյանը: