Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:
«Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։
Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է»,- գրել է Դերձյանը: