Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, դեսպան Ռուբեն Կարապետյանի հանդիպումը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային օրակարգի մի շարք առաջնահերթություններ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրադրության շուրջ: Առանձնահատուկ կարևորվել են Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը:
Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զարգացումները՝ ԱԳ նախարարի խորհդական Ռուբեն Կարապետյանը որպես նորահայտ սպառնալիք է որակել մերձավորարևելյան տարածաշրջանից օտարերկրյա զինյալ ահաբեկիչ վարձկանների տեղափոխումը՝ այդ առնչությամբ շեշտել ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի համադրման կարևորությունը: