Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հիշեցնում է․
Արցախից ժամանող քաղաքացիները, որոնք Հայաստանի Հանրապետությունում չունեն ժամանակավոր բնակության վայր կամ հյուրընկալող, կարող են այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող Հայորդյաց տան շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ։
Կայանման կետը գործում է շուրջօրյա: