Էստոնիայի մայրաքաղաքում կազմակերպվել է խաղաղության երթ, որին մասնակցել է հայ համայնքի ավելի քան հարյուր ներկայացուցիչ՝ տեղեկացնում է Eadaily-ն: Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն են բարձրացրել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների դեմ:
Հայ ակտիվիստները կենտրոնից երթով հասել են մինչև Թուրքիայի դեսպանատուն, որտեղ հայերեն ու անգլերեն կարգախոսներ են վանկարկել:
«Այս բողոքն ուղղված է ընդդեմ Թուրքիայի, Ադրբեջանի ու այն ահաբեկչական ուժերի ագրեսիվ գործողությունների, որոնք բերվել են Սիրիայից, Լիբանանից, Աֆղանստանից ու Պաղեստինից և ներգրավված են Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ պատերազմում: Իմ կարծիքով՝ նրանք վտանգ են ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլև՝ ամբողջ Եվրոպայի համար»,- հայտնել է Էստոնիայում հայ համայնքի ղեկավարներից մեկը: