Մոսկվան կարող է դադարեցնել Բրյուսելի հետ շփումները, եթե արևմտյան երկրները չեն ցանկանում պաշտպանել փոխադարձ հարգալից երկխոսությունը: Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ գրում է РИА Новости-ն:
«Այն մարդիկ, որոնք պատասխանատու են Արևմուտքում արտաքին քաղաքականության համար և չեն հասկանում փոխադարձ հարգալից զրույցի անհրաժեշտությունը, մենք հավանաբար, պետք է որոշ ժամանակով դադարեցնենք նրանց հետ շփումները: Ընդ որում, Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Ռուսաստանի ներկա իշխանությունների հետ աշխարհաքաղաքական գործընկերություն չի ստացվում: Թող այդպես լինի, եթե նրանք դա են ցանկանում»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: