Իրանի հյուսիսարևմտյան Արդեբիլի փոխնահանգապետ Բեհրուզ Նեդայեին հաստատել է այն տեղեկությունը, որ Իսլամական Հանրապետության տարածքում ԱԹՍ է ընկել: Այս մասին տեղեկացնում է Irna գործակալությունը:
Արդեբիլի փոխնահանգապետը նշել է, որ այժմ hետաքննություն է սկսվել՝ պարզելու անօդաչու թռչող սարքի պատկանելությունը: Նա ընդգծել է, որ ԱԹՍ-ի անկումը որևէ վնաս չի տվել:
Իրանի իշխանությունները բազմիցս կոչ են արել կարգավորել հակամարտությունն ու դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: