ԱՄՆ նախընտրական քարոզարշավի առաջին հանրահավաքի ժամանակ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իրեն շատ լավ է զգում կորոնավիրուսի վարակից ապաքինվելուց հետո՝ միաժամանակ քննադատելով դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին: Այս մասին տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
«Այժմ բժիշկներն ասում են, որ ես իմունիտետ ունեմ: Ես այնքան ուժեղ եմ ինձ զգում»,-հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ Ֆլորիդայում համակիրների առջև ելույթի ժամանակ:
ԱՄՆ նախագահը հայտնել է, որ պայքարում է վարակը ոչնչացնելու, տնտեսությունը վերականգնելու և երկիրն արմատական ձախերից փրկելու համար: