ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հորդորելով դիմակ կրել, որպեսզի վիրուսը չհասնի առաջնագիծ:
«Դրե՛ք դիմակ, որ վիրուսը առաջնագիծ չհասնի, և զինվորը առողջ մնա։ Դրե՛ք դիմակ զինվորի համար:
Դրե՛ք դիմակ, որ բժիշկներն ու հիվանդանոցները ազատ մնան՝ սպասարկելու վիրավորներին։ Դրե՛ք դիմակ զինվորի համար, բժշկի համար:
Դրե՛ք դիմակ, որ առողջապահության համակարգի ռեսուրսներն ուղղվեն պատերազմի կարիքներին։
Դրե՛ք դիմակ, որ թիկունքը առողջ լինի: Դրե՛ք դիմակ մեր պետության համար»,- գրել է նախարարը: