Թուրքիան պետք է ձեռնպահ մնա սադրանքներից Միջերկրածովյան տարածաշրջանում բնական ռեսուրսների հետ կապված տարաձայնություններում: Այս մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Հայքո Մաասը՝ նշելով, որ Գերմանիան իր համերաշխությունն է հայտնում Կիպրոսին ու Հունաստանին՝ որպես ԵՄ գործընկերների: Թեմային է անդրադարձել Al Arabiya-ն:
«Անկարան պետք է դադարեցնի սադրանքները, եթե կառավարությունը, ինչպես մշտապես պնդում է, հետաքրքրված է բանակցությունների անցկացմամբ»,- հայտնել է Մաասը:
Գերմանիայի արտգործնախարարն Անկարային հորդորել է երկխոսության համար բաց լինել՝ կոչ անելով վիճահարույց ջրերում չվերսկսել բնական ռեսուրսների հետազոտությունները: