ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գագիկ Երիցյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 11.1-ին և 11.3-րդ կետերը՝ Գագիկ Երիցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, վարչապետի որոշմամբ՝ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնից ազատվել էր պաշտոնակատար Ռուզաննա Ոսկանյանը: