ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքում հայտարարություն է տարածել՝ նշելով.
«Սիրելի՛ մարդիկ, արցախցի մեր հայրենակիցներին աջակցելու համար կապվեք մարզպետարանների և համայնքների հետ:
Եվս մեկ անգամ հիշեցնում եմ կոնտակտային հեռախոսահամարները և խնդրում եմ, որ նախապես կապ հաստատեք, ճշտեք կարիքները և դրանից հետո միայն գործեք: Ձեր աջակցությունը շատ կարևոր է: Շնորհակալ եմ: Տարածելը խրախուսվում է»: