Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ձեր բազմաթիվ հարցերին ի պատասխան ցանկանում եմ տեղեկացնել, որ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և պաշտպանության բանակի հերոսական հակազդեցության՝ այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով։
Վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, փորձանմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում։
Ասվածը նաև վերաբերում է հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների մշակումներին։
Ցավոք չեմ կարող ավելի մանրամասն տեղեկություն հաղորդել, սակայն կարող ենք փաստել, որ շատ աշխատանքներ 24-ժամյա ջանքերի շնորհիվ պլանավորվածից անգամներ ավելի մեծ տեմպերով են արվում, որպեսզի օր առաջ հասանելի դառնան զինված ուժերին»: