Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը «Ռոսիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների առաջին օրից հրթիռակոծում է Ստեփանակերտն ու Շուշին: Նա շեշտել է, որ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի էլեկտրակայանին, Շուշիի Ամենափրկիչ Մայր տաճարին: «Այդ ամենը դժվար է բացատրել պատահականությամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ Շուշիի Մայր տաճարն մեկ օրվա ընթացքում հրթիռակոծվել է երկու անգամ:
Նա խոսել է ռազմական գործողություններին Թուրքիայի ներգրավվածության մասին, շեշտել F16 ինքնաթիռների մասնակցության հարցը՝ հիշեցնելով, որ Ալիևն ինքն էլ է խոստովանել այդ ինքնաթիռների առկայությունը Ադրբեջանում:
Զատուլինի խոսքով՝ հայ ժողովրդի նկատմամբ երկրորդ ցեղասպանության ծրագիր է փորձում իրականացվել: