Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։
-
Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր` 4.041.352.973
-
Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)` 705.948.100
-
Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում` 892.610.809
-
Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր` 393.021.823
-
Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն` 919.961.744
-
Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն` 2.131.630.680
-
Բժշկական սարքավորումներով հագեցվածություն` 2.963.227.404
-
Բժշկական կենտրոնների վերանորոգում` 895.881.708
-
Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ` 301.040.229
-
Հանրագումար` 13.244.675.469