ԱՄՆ կոնգրեսական Թի Ջեյ Քոքսը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո Վաշինգտոնի ռազմական օգնությունն Ադրբեջանին դադարեցնելու անհրաժեշտության մասին:
«Միացյալ Նահանգները պետք է խստագույնս հակազդի մարդու իրավունքների ոտնահարմանը: Ադրբեջանի կողմից իրականացվող էսկալացիան առաջ է քաշում Բաքվին հատկացվող ռազմական օգնության դադարեցման ու Արցախի դեմ շարունակվող հարձակումների համար պատասխանատվություն կրող Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի կոնգրեսականը: