Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերաբերյալ:
Ուղղափառ եկեղեցու հովվապետը մասնավորապես ասել է.
«Խորապես կարեկցում եմ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին՝ արդեն ավելի քան 30 տարի ձգվող զինված հակամարտության լարվածության նոր սրացման կապակցությամբ: Կրկին հրթիռակոծվում են բնակավայրերը, մարդիկ են մահանում, ոչնչացվում են սրբավայրեր, մշակութային ժառանգության հուշարձաններ, խաղաղ բնակիչների տներ: Անկեղծորեն կարեկցում եմ այս սարսափելի պատերազմի զոհերին, ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին»:
Ռուս Ուղղափառ Եկեղեցին հակամարտության հենց սկզբից արել և անելու է ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հետ միասին Լեռնային Ղարաբաղի բազմաչարչար հողի վրա խաղաղություն հաստատվի: