ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լարվածության սրացմանն ու կրակի դադարեցմանը:
«Մենք չպետք է մերժենք կրակի դադարեցումը պահպանելու ոչ մի հնարավորություն: Մենք պետք է շարունակենք վերիֆիկացիոն մեխանիզմներ ապահովել, ինչը մեզ օգնում է վերադարձնել կրակի դադարեցումը, վերադարձնել խաղաղությունը, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ խաղաղ կարգավորման»,- գրել է ՀՀ արտգործնախարարը: