Մոսկվայում կայացել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը: Այս մասին ասվում է ՌԴ անվտանգության խորհրդի պաշտոնական կայքում:
Հանդիպումը կայացել է Անդրկովկասում իրավիճակի կայունացման նպատակով Ռուսաստանի Դաշնության նախաձեռնության իրականացման շրջանակում:
Կողմերը հաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բացառապես քաղաքական ու դիվանագիտական միջոցներով իրավիճակի կայունացման հետագա ջանքերին իրենց նվիրվածությունը: