Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հակամարտության լարվածության վերջին օրերի սրացումներին:
«Միացյալ Նահանգներն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում իրականացնել կրակի դադարեցման իրենց ստանձնած պարտավորությունները, ինչպես համաձայնեցվել էր, և դադարեցնել Գյանջայի ու Ստեփանակերտի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը: Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար և հավատարիմ ենք մնում հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- Թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղարը: