Այսօր կայացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հեռախոսազրույցը, որի ընթացքում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան Լավրովին տեղեկացրել է նախօրեին տեղի ունեցած Եվրամիության՝ արտաքին քաղաքականության թեմայով նիստի արդյունքների մասին: Այս մասին ասվում է ՌԴ արտգործնախարարության կայքում:
Միջազգային շատ հիմնախնդիրների շարքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան հայտարարությանը համապատասխան: