Ծանոթացեք, Արեգն է: 13-ամյա այս պատանին սովորում է «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրի 9-րդ դասարանում: Իր բարձր առաջադիմության համար պարգևատրվել է 250.000 դրամ կրթաթոշակով և որոշել այն ամբողջությամբ նվիրաբերել հիմնադրամին: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
«Հպարտանում ենք մեր նոր սերնդով:
Յուրաքանչյուր նվիրատվություն կյանքեր է փրկում Արցախում։
Միացի՛ր համահայկական շարժմանը: Արա՛ քո քայլը հենց հիմա՝