1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի , 11-ի դեպքերի քրոնիկոնը:
Թալիշ գյուղն ադրբեջանական վերահսկողության ներքո չէ, իսկ Քարվաճառում մարտական գործողություններ են ընթանում. Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ այսօր խոցվել են հակառակորդի 3 ԱԹՍ, 3 զրահատեխնիկա և 1 ինքնաթիռ, մոտ 200 ադրբեջանցի է սպանվել։
Հադրութ քաղաքը գտնվում է մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ. ՊՆ ներկայացուցիչ
«Վաղ առավոտյան հարձակողական գործողությունները սկսվել են 3-4 ուղղություններով։ Մարտակերտի ուղղությամբ կիրառվել են նաև ծանր հրետանային միջոցներ։ Ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի ռազմաօդային ուժերը թուրքական օդուժի պատսպարման աջակցության, հետախուզական կետերի աջակցության տակ՝ կիրառելով բազմատեսակ մարտական հարվածային ԱԹՍ-ներ, կատարել են նաև 36 մարտական թռիչք, որոնց ընթացքում հյուսիսային ուղղությամբ մեր հակաօդայիններին հաջողվել է խոցել մեկ Սու-25 գրոհիչ»,- ժամը 22։00-ին մեկնարկած ասուլիսի ընթացքում ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Ստեփանակերտում հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության 673 ռումբ
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի և ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման աշխատանքները՝ տեղեկացնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային 673 ռումբ:
Արցախում քաղաքացիական զոհերի թիվն առնվազն 31 է․ ԱՀ ՄԻՊ
Վերջին օրերին հիվանդանոցում մահացել է 3 խաղաղ բնակիչ: Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ տեղեկացնելով, որ այսօր իր անձնակազմից տեղեկացել է այդ 3 նոր չզեկուցված մահվան դեպքերի մասին: Բեգլարյանը շեշտել է, որ այդ անձինք մահացել են Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով:
Արցախի ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների անուններ
Արցախի ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները։
Արցախի հարավային ուղղությամբ հակառակորդը շարունակում է նախահարձակ գործողությունները. ՊԲ-ն համարժեք պատասխանում է
ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը նշել է, որ հակառակորդն անտեսում է Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը և շարունակում է հարձակումներ ձեռնարկել:
ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների նոր անուններ
Անուններ
Հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները կրկին անցել են նախահարձակ գործողությունների
Առաջնագծի տարբեր ուղղություններով թշնամու առաջապահ ստորաբաժանումները կրկին անցել են նախահարձակ գործողությունների: Պաշտպանության բանակը դրանք կասեցնելու համար համարժեք քայլեր է իրականացնում` տեղեկացրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Ադրբեջանական կողմի կորուստները․ 12.10.20 (ժամը 11։00-ին)
Ադրբեջանական կողմի կորուստներն այսօրվա դրությամբ կազմել են՝ 16 ուղղաթիռ, 168 ԱԹՍ, 514 զրահատեխնիկա, 17 ինքնաթիռ, 4 «Սմերչ» և 4919 զոհ:
Ադրբեջանը մեծաքանակ ուժերով փորձել է ներխուժել Հադրութ
Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են: Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացնելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում՝ հայտնել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Հակառակորդն ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ. ԱՀ ՊԲ
Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Հակառակորդը ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիսարևելյան և հարավային ուղղություններում: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխության ենթարկելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից՝ հաղորդում են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից։
Առավոտյան հակառակորդի կողմից վերսկսվել են հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, որոնք ճնշվում են ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած համարժեք գործողությունների արդյունքում:
Հակառակորդն առավոտյան ինտենսիվորեն հրետակոծել է հարավային առաջնագիծը