«Համաճարակը վերջին կաթիլն է». Ֆրանսիացի բուժաշխատողները զանգվածաբար մտածում էին մասնագիտությունը փոխելու մասին:
Ըստ վերջերս անցկացված հարցման՝ Ֆրանսիայի առողջապահական համակարգի աշխատողների 40%-ը քննարկում է կորոնավիրուսի համաճարակից հետո կարիերայի փոփոխության հնարավորությունը՝ գրում է Le Parisien-ը: Ինչպես նշում է թերթը, համաճարակի ընթացքում բժշկական անձնակազմն այլևս անընդունելի է համարում ցածր աշխատավարձը, հսկայական ծանրաբեռնվածությունը: Բացի դրանից՝ բժիշկները բողոքում են պաշտպանիչ սարքավորումների բացակայությունից և ղեկավարության պահանջներից՝ աշխատել նույնիսկ կորոնավիրուսով վարակված լինելու դեպքում:
Ըստ պարբերականի՝ այսօր, երբ ավելի ու ավելի շատ ֆրանսիական քաղաքներ են կրկին անցնում բարձր կամ առավելագույն զգոնության ռեժիմի, բժշկական անձնակազմի ուժը սպառվում է, և շատերը որոշում են «հանել իրենց սպիտակ խալաթները»: