Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Մովսես Հակոբյանն այս օրերին Ստեփանակերտում է:
«Պատերազմական այս օրերին անընդունելի է, երբ հանրային միասնությունը փորձում են խաթարել տարբեր տիպի ապատեղեկատվություններով: Վերջերս նմանատիպ մի տեղեկություն էլ կարդացի գեներալ Մովսես Հակոբյանի մասին, ով ռազմական ագրեսիան սկսելու առաջին օրից Ստեփանակերտում է՝ պահանջված տեղում»,- տեղեկացրել է ԱՀ նախագահի խոսնակը: